News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերված հաղթանակներին տեր կանգնել, դաժե երիտասարդները դա վայելում են արդեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը։

Նրա խոսքով, առանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին ու գրանցվող զոհերին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Դե բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք։ Հազար տարուց ավելի մեր մուսուլման հարեւանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժե երբ Սովետմիություն ա եղել, հազար անգամ ավելի հայ մարդ ա կյանքը նվիրել, քանց հիմա, երբ անկախ պետություն ենք»։

Գեներալն անդրադարձավ նաեւ «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին՝ նշելով. «Դաժե աջակցում ենք, չեմ իմանում ՝ ով ոնց է մեկնաբանում, բայց էս ֆորմեն հարգելու համար է»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ ցույց տալով իր  կողքին կանգնած ազատամարտիկների համազգեստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ