News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Վոլոդյան նաստարադամուսն ա՞, որ ասի ու իշխանափոխություն ըլնի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի իշխանափոխություն անելու հայտարարությանը:

«Որ էդքան խելոք էր, ինչ գործ ուներ էնտեղ... ով ա ընդունե էսքան ժամանակ իր մեղքը, որ ինքը ընդունի: Ես չեմ տեսե մեկին, որ էսքան ժամանակ ընդունի մեղքը... խելոք ա, խի պտի ընդունի որ»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ մայիսի 25-ին Ավետիսյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել: Նույն օրը նա նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ:

Տպել
Ամենաշատ