News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եվս մի անգամ ապացուցվեց, որ մեր ժողովուրդը վստահում է ՀՀԿ-ին, մեր ղեկավարությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Էսօր փորձում ենք կառավարությանը վստահենք, հավատանք: նենց ենք անում, որ տնտեսությունը ղեկավարի վարչապետը, բայց ասենք անվտանգությունը՝ նախագահը: Կարեւորը, որ ժողովուրդը մեր երկու լիդերներին էլ վստահում ա: Ընտրությունները ցույց տվեցին, որ վստահում են: Էս անգամ էլ հո չեն կարա ասեն՝ լցեցին, չգիտեմ ինչ արեցին»,-ասաց նա:

Հիշեցմանը, թե «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանը  2018-ին մնա վարչապետի պաշտոնում, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Տո, իրանց ինչ գործն ա, կմնա, թե չի մնա: ջուր ա պղտորում են»: Իսկ հարցին, թե կուզե՞ք, որ մնա, ՀՀԿ-ական պատգամավորն պատասխանեց. «Տո խի՞ պտի չմնա, մարդու տղեն աշխատում ա, թող աշխատի: Սաղին ցավ ու դարդ ա եղել: Նախագահը չասե՞ց՝ էս մարդն ա վարչապետ, ի՞նչ եք ուզում: Մուտիտ ա, մի խառնվեք»:

Դիտարկմանը, որ մտավախություն կա, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետը 2018-ին, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Էլ ընչի՞ ես վախում, ինչ կա ըտեղ վախենալու, որ դու էլ վախեցար: Սերժ Սարգսյանը 100 տարի նախագահ ա, չես վախում, դարձավ վարչապետ, վախո՞ւմ ես: Ղեկավարությունը կորոշի՝ ով որտեղ լինի, հաստատ սխալ բան չեն անի: Մի ընկեք էդ մուտիլովշչիկների խելքին դրանք ջուր են պղտորում»:

Տպել
Ամենաշատ