News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շարունակելու եմ պաշտոնավարել, պահելու եմ մարզպետի պորտֆելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Պահելու եմ մարզպետի պորտֆելը, իմ աշխատանքով եմ վստահ», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք գործադիրում են իրեն վստահեցրել, որ պաշտոնավարելու է, մարզպետը պատասխանեց. «Ոչ, քննարկումներ չեն եղել»։        

Նա զարմացավ դիտարկումից, թե մարզում գյուղացիները դժգոհ են մարզպետի աշխատանքից, հատկապես, մթերումների հետ կապված բողոքի ակցիաներ են լինում. «Վարունգի արժեքը իջել էր, դրա համար էին մարդիկ բողոքում։ Վարունգն անցյալ տարի քիչ էր, իսկ այս տարի՝ շատ, կաղամբն անցած տարի շատ էր, այս տարի՝ քիչ: Մթերումները մասնավոր ընկերությունների հետ կապված հարցեր են», - ասաց մարզպետը»:

Ավելի վաղ ՀՀ տարածքային եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լավ է աշխատել եւ նա առաջիկայում էլ կշարունակի մնալ նույն պաշտոնում:

«Դրանք հնարովի տեղեկություններ են, իրականում չկա այդպիսի բան: Ղահրամանյանը մեր լավագույն պաշտոնյաներից է, մարզի ցուցանիշները երբ նայում ենք, այդպիսի բան մտածելու տեղիք չի տալիս»,-ասել էր նա:

Նշենք, որ տարածված տեղեկություների համաձայն, Աշոտ Ղահրամանյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ական  պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, որի փոխարեն ԱԺ է գալու ՄԱՊ-ի Ալիկը՝ Ալեքսան Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ