News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մանչեսթերում իրականացրած ահաբեկչությամբ 22 մարդու կյանք խլած մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը՝ Հաշիմ Աբեդին, ԻՊ-ի բջիջներից մեկի անդամ է ու ծագրում էր հարձակում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ ու Լիբիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Մարտին Քոբլերի վրա։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով, հենց դրա համար է 2017-ի սկզբին դիվանագետը ստիպված եղել չեղարկել իր այցելությունը Լիբիայի մայրաքաղաք։ Լիբիական հատուկ ծառայությունները մի քանի ամիս իրենց վերահսկողության տակ էին վերցրել այն խմբավորումը, որին անդամակցում էր Հաշիմը ու պարզել, որ նա «կարեւոր դերակատար» է այդ կազմակերպությունում ու պայթուցիկ սարք էր պատրաստում հատուկ դեսպանի շարասյան վրա հարձակվելու համար։

Եղբայրների գործունեության հետաքննությանը մասնակցում են նաեւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ՄԻ-6 ծառայության աշխատակիցները։ Նրանք ստուգում են, թե երկրում որքանով է տարածվել ջիհադական ցանցը ,որի անդամներից է մանչեսթերյան ահաբեկչի եղբայրը։ Մասնավորապես հետեւում են խմբավորման հնարավոր անդամների ակտիվությանը սոցցանցերում։

Հաշիմ Աբեդին հիմա կալանքի տակ է։ Մայիսի 23-ին նրան ձերբակալել են հոր հետ միասին Տրիպոլիում։ Լիբիայի հատուկ ծառայություններում պարբերականի զրուցակիցը հավաստիացնում է, որ Հաշիմը խոստովանել է, որ տեղյակ է եղել «Մանչեսթեր արենա»-ում հարձակման մանրամասներին ու որ ինքն ու եղբայրը ԻՊ –ի անդամներ են։ «Երբ մենք կալանավորեցինք նրանք, նա հայտնեց, որ ինքն ու եղբայրը գաղափարակիրներ են։ Ես գիտեմ, թե ինչ է արել իմ եղբայրը Մանչեսթերում»,- մեջբերում է պարբերականը լիբիական իշխանությունների ներկայացուցչին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ