News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 10 օր առաջ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, սակայն նրա հետ չի քննարկել նոր կուսակցություն ստեղծելու հարցը:

«Լավ կլիներ գեներալ Օհանյանին հարցնեիք, մոտ 10 օր առաջ հանդիպել ենք, նման բանի մասին չի խոսել ինձ հետ»,-այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Հարցին, թե հետեւություններ արվե՞լ են ընտրություններից հետո, թե ինչու իրենց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չհաղթահարեց նվազագույն շեմը եւ չհայտնվեց խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն պատասխանեց. «Այո, նախ չունենք ժողովրդավարական ընտրակարգ, երկրորդ կեղծված հանրաքվեի վրա հիմնված նոր օրենսգիրք բերեցին, որ երկու ախոյաններ իրար դեմ չգնան 2013 թվականի նման, երբ ցնցվեց համակարգը: Այս իշխանապետությունը վախեցավ իշխանությունը կորցնելուց, կեղծեց հանրաքվեն եւ նաեւ վերջին ընտրությունները:

Թիրախավորվեց մեր դաշինքը: Նաեւ կարծում եմ, որ մեր դաշինքը նորարություն ներկայացրեց. ես կայի, որ վաղուց ընդդիմադիր դաշտում էի, գեներալ Օհանյանը նոր էր եկել, նախարար Օսկանյանը մի քանի տարի առաջ, կարծում եմ՝ ժողովուրդը ժամանակ չուներ մարսելու, թե սա ինչ մոդել է: Ես կարծում էի, որ սա նորարար մոդել էր, որ այս մարդիկ, որ պետական պաշտոնյաներ էին, որ 4 տարի առաջ գուցե սպասում էի հարթակում, բայց ուշացած եկան ժողովրդի գիրկը: Հասկացան, որ պետական մեծ սխալ կա, պետական ցանկացած գործունյա, պետք է հնարավորություն ունենա իր պաշտոնաթողությունից հետո ծառայել ժողովրդին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանին ժողովուրդը չընկալե՞ց որպես ընդդիմադիր գործիչ, «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց. «Ես ժողովրդի անունից՝ չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ մեզ մոտ ընտրություն չեղավ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ