News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռ վաղ է համարում խոսել նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին։

«Տեսնենք, դեռ շուտ է խոսել կադրային փոփոխությունների մասին»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Անդրադառնալով ոլորտում առաջնահերթություններին, նախարարն ասաց, որ կարող է դրանք առանձնացնել, բայց ասյ պահին չի ցանկանում. «Մի քանի օրից մանրամասն կխոսենք այդ մասին։ Այժմ լռության ուխտ ունեմ: Առանձնապես ինձնից ոչինչ չեք քաշելու, մի տանջվեք»:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսուհետեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոն այլեւս չի լինելու։

Դիտարկմանը, թե այդ պաշտոնը հենց իր համա՞ր էր ստեղծվել, նախարարը նկատեց, որ մինչ իր՝ այնտեղ աշխատելը, այլ պաշտոնյաներ եւս եղել են այդ պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ