News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամը զուտ մեկ պետության խնդիրը չէ ։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության գործադիր տնօրեն, ձեռներեց Նուբար Աֆեյանը՝ ելույթ ունենալով Մատենադարանում Aurora Dialogues ինտերակտիվ քննարկումների երկրորդ օրը «Միգրացիան ու բիզնեսի դերը» թեմայով։ (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով փախստականները սփյուռք են սփյուռքի ներսում։ «Դա կապակցված չէ մեկ երկրի հետ։ Հայաստանում մենք գիտենք, թե ինչ է սփյուռքը ու դրա հետ կապված մարտահրավերները՝գործազրկությունց բացի դա ընդունող երկրներում արտոնությունների բացակայություն է։ «Փասխատականները հարկադիր միգրանտներն են։ Միգրանտները բազմաթիվ երկրներում շարժիչ ուժ են փոփոխությունների համար, որոնք աշխատատեղեր են ստեղծում։ Ես երկար մտածել եմ, թե ինչու է այդպես։ Միգրանտները պետք է համարձակություն ունենան, որպեսզի անեն որեւէ նոր բան, քանի որ հին տեղերն արդեն զբաղված են։ Եթե նրանք ունենան ճիշտ գործիքներ, նրանք կդառնան առաջատար ինովատորներ»,- շեշտել է Նուբար Աֆեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ