News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արտակարգ իրավիճակների նախարարությունը դժվարություններ չունի Հայաստանում գազալցակայանները ստուգելու հարցում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք չենք դժվարանում ստուգումները սկսել, ուղղակի տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում, որպեսզի ճիշտ գործողություններ սկսենք, սարքավորումների խնդիր կա: Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն է լինելու՝ ճնշման եւ կատարված աշխատանքների որակի վերաբերյալ», - ասաց նախարարը:

Դիտարկմանը,  որ մամուլը բազմիցս գրել է, որ պաշտոնյաներին պատկանող գազալցակայանները շրջանցվում են, ու հիմա էլ այդ ստուգումներն ուշանում են, քանի որ դրանք պատկանում են տարբեր պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների, այդ թվում Գագիկ Ծառուկյանին, Տոնոյանն ասաց. «Թե ինչ մասնավոր սեկտորին է դա պատկանում, ես դրա վրա ուշադրություն չդարձնեմ, որովհետեւ ճնշման ստուգման կամ ծառայությունների մատուցման տեսանկյունից կարեւոր չի լինելու մեզ համար: Եթե խախտումներ լինեն, ուղղակի զգուշացվելու են, որ չկրկնվեն: Այն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, դրանց աշխատանքը կդադարեցվի, մինչեւ դրանք չվերացվեն: Թույլ տվեք այն, ինչ կատարվել է տարիներ շարունակ չմեկնաբանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ