News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամը բնական աղետ չէ, դա իշխանության համար պայքար է: Մայիսի 28-ին այս մասին հայտարարեց Մեքսիկայի նախկին նախագահ, Յելի համալսարանի Գոլբալիզացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Էռնեստո Սեդիլյոն՝ Մատենադարանում ելույթ ունենալով Aurora Dialogues-ի ինտերակտիվ քննարկումների երկրորդ օրը ընթացող «Միգրացիան եւ բիզնեսի դերը» թեմայով քննարկման ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ փախստականների խնդիրը ո՛չ Աստվածն է ստեղծել, ո՛չ բնական աղետները: «Այն մարդկային ծագում ունի. այն ստեղծել են քաղաքական գործիչները, որոնք ինչ էլ որ ասելու լինեն, վերջիվերջո՝ խոսքը իշխանության մասին է: Մտածեք Սիրիայի մասին: Այս երկրից 10 մլն փախստական կա: Սա այլընտրանքային պատերազմ է այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են Սիրիայում իշխանություն ստանալ: Հարավային Սուդան՝ գրեթե 2 մլն տեղահանված մարդ կա, 7 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, 100 հազար մարդ արդեն սովի շեմին է: Մենք պարտավոր ենք մեր ձայնն անձայն ներկայացնել եւ նրանց ասել. ոտքի ելեք եւ օգտագործեք այն գործիքները, որոնք մարդկությունն ունի»,- ընդգծեց Էռնեստո Սեդիլյոն՝ հավելելով, որ իհարկե, բիզնեսն ու միջազգային հանրությունն այս հարցում կառուցողական դեր ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ