News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում շրջագայությունից վերադառնալուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես քննադատել է լրատվամիջոցներին:

«Իմ կարծիքով՝ Սպիտան տնից տեղեկատվության արտահոսքը կեղծ մեդիայի (#FakeNews) կեղծիքն է»,- Twitter-ում գրել է Թրամփը: «Երբ կեղծ լուրերում տեսնում եք «աղբյուրներն ասում են» բառերը, որտեղ անուններ չեն նշվում, միանգամայն հնարավոր է, որ այդ աղբյուրները գոյություն չունեն, եւ լուրը հորինել են կեղծ տեղեկություններ գրողները... Կեղծ լուրերը (#FakeNews) թշնամի են»,- գրել է Թրամփը:

Նա նաեւ նշել է, որ Եվրոպայով շրջագայությունը ծանր գործ էր, բայց «մեծ արդյունքներ» տվեց:

«Այդ ուղեւորությունը մեծ հաջողություն էր Ամերիկայի համար»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ