News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թատրոնի ու կինոյի հանրահայտ ռուս դերասան Կոնստանտին Խաբենսկին մայիսի 28-ին այցելել է երեւանյան Ռուս- հայկական համալսարան։ Դերասանի այցելությունն անցնում է «Ավրորա» մարդասիրական նարաձեռնության շրջանակում։ Համալսարանի դահլիճը, որը նախատեսված է 500 տեղի համար, արդեն լեցուն էր մինչեւ դերասանի հետ հանդիպման սկիզբը։

Միջոցառմանը, ուսանողներից ու պրոֆեսորական- դասախոսական կազմից բացի, ներկա էին նաեւ արվեստի գործիչներ, Հայաստանի տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների ղեկավարներ։ Հյուրերից էր նաեւ հայտնի ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, իսկ հետո նա խոսքը փոխանցեց դերասանին

«Ես շատ անհանգիստ էի, որ մեր հանդիպումը կանվանեն «դասախոսություն», իսկ այստեղ ես տեսա, որ այնուամենայնիվ երկխոսություն է, դրա համար էլ հույս ունեմ, որ մեզ մոտ կկայանա երկխոսություն, քանի որ այսօրվա պատմությունը կապակցված է հիմնադրամների, բարեգործության, սիրո, հայեցողության, օգնության ու արժանապատվության հետ»,- սկսեց դերասանը, իսկ հետո համառոտ պատմեց իր հիմնած հիմնադրամի պատմությունը։

Գլխուղեղի ուռուցքներից ու այլ ծանր հիվանդություններից տառապող երեխաների օգնության համար Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2008-ին։ Դերասանի խոսքով ինքը բարեգործությամբ սկսել է զբաղվել կնոջ հետ միասին ու այդ գործին մեծ ավանդ է ունեցել գործարար Գոռ Նահապետյանը։

«2013-ին ես եկա Գոռ Բորիսիի մոտ ու նրանից օգնություն խնդրեցի։ Այն ժամանակ ես զբաղվում էի հասցեական օգնությամբ, գնում ու հնարավորությունների տեր մարդկանց անձամբ խնդրում էի օգնել բարդ իրադրության մեջ հայտնվածներին։ Նա ինձ այն ժամանակ ոսկե բառեր ասաց․ «Ես քեզ կտամ ձուկ, ես քեզ կտամ կարթ, ու դու ինքդ կսովորե՞ս ձուկ որսալ»։

Եվ այսպես, հավելեց դերասանը, ձեռներեցի շնորհիվ նա ծանոթացել է Ալյոնա Մեշկովայի հետ, որը հետագայում դարձել է հիմնադրամի տնօրենը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ