Ամերիկյան Միսիսիպի նահանգի իշխանությունները հաղորդել են 8 մարդու սպանության մեջ կասկածվողին ձերբակալելու մասին: AP-ի փոխանցմամբ՝ սպանվածների թվում է նաեւ նահանգի շերիֆի տեղակալը:
Միսիսիպիի քննչական բաժնի ներկայացուցիչ Ուորեն Շթրայնը հաղորդել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Լինքոլն գյուղական բնակավայրի երեք տարբեր տներում:
Նրա խոսքով՝ կասկածյալին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, վաղ է խոսել նաեւ շարժառիթների մասին: Հայտնի չէ, արդյո՞ք կասկածյալը ճանաչում էր իր զոհերին: