News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի ու G7-ի գագաթնաժողովների արդյունքներով հայտնել է, որ եվրոպացիները պետք է սովորեն ավելի շատ ապավինել սեփական ուժերին։ «Մենք, եվրոպացիներս, պետք է սեփական ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք։ Ժամանակները, երբ մենք կարող էինք ամբողջովին ապավինել մյուսներին, անցել են»,- հայտնել է Մերկելը մայիսի 28-ին Մյունխենում՝ հավելելով, որ նման եզրակացության է հանգել վերջին օրերի իրադարձություններից հետո, փոխանցում է DW-ը։

«Մեծ յոթյակի» գագաթնաժողովը,  որն անցել է նախօրեին Սիցիլիայում քիչ էր մնում ավարտվեր ձախողումով՝ մի շարք կարեւոր հարցերում ԱՄՆ նոր վարչակազմի առճակատման քաղաքականության պատճառով ։Մասնավորապես համաշխարհային առաջնորդները չեն կարողացել համաձայնեցնել դիրքորոշումները՝ գլոբալ տաքացման դեմ պայքարի ու Աֆրիկայի սովի դեմ պայքարի միջոցառումներում։ G7-ին նախորդած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը վերջնագրային ձեւով դաշնակիցներից պահանջել է  ավելացնել պաշտպանական ծախսերը։

«Այն ինչ մենք դիտարկեցինք գագաթնաժողովներին՝ չի համապատասխանում ոչ մտավոր, ոչ որեւէ այլ ներուժի, որը մենք կարող էինք ակնկալել ԱՄՆ-ից ու այդ երկրի նախագահից»,- հայտնել է ՔԴՄ/ՔՍՄ իշխող դաշինքի խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Յուրգեն Հարդթը։ Իսկ բունդեսթագում «ձախերի» խմբակցության նախագահ Սարա Վագենկնեխտը առաջարկել է լուծարել «մեծ յոթյակի» գագաթնաժողովը ու ազատված գումարներն ուղարկել Եմենի քաղցած երեխաներին։

Մյունխենում Մերկելն ու Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեխովերը մասնակցել են նախընտրական միջոցառմանը «գարեջրային վրանում» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ