News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում Սլավոնական համալսարանում ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկիի հետ հանդիպման ժամանակ փոքրիկը բեմ է բարձրացել ու դերասանին շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկելու համար:

«Շնորհակալ եմ, որ բուժեցիք ինձ: Ես առողջ եմ»,- ասել է հոր օգնությամբ բեմ բարձրացած տղան:

Սեղմելով երեխայի ձեռքը՝ դերասանն ասել է. «Նման պատմությունները չպետք է սահմանափակվեն միայն որոշակի պետության երեխաներով: Բնականաբար, մենք օգնում ենք երեխաների ոչ միայն Հայաստանից: ԱՊՀ-ն գրեթե ամբողջությամբ այս կամ այն կերպ ներառված է մեր ծրագրերում, եւ մենք երեխաներին բուժման ենք տանում կա՛մ Մոսկվա եւ Պետերբուրգ, կա՛մ տեղում ենք խորհրդատվություն տրամադրում բժիշկներին»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է միասին աշխատել ու հետեւողական լինել:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Խաբենսկին Երեւանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում: Նա հանդիպել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ:

Այսօր երեկոյան կայանալու է նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որին 5 մարդ է հավակնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ