News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից իր զինծառայողներին դուրս բերելու հարցով որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին:

«Մենք թուրքական կողմի հետ դեռ բանակցում ենք Ինջիրլիք ռազմաբազայի հարցով եւ որոշում կկայացնենք մինչեւ հունիսի կեսերը»,- նշել է անունը հրապարակել չցանկացած պաշտոնյան:

Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում 250 գերմանացի զինծառայող կա, որոնք ներգրավված են ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում: Բունդեսթագի պատգամավորների՝ ռազմաբազա այցն արգելելուց հետո գերմանական կողմը հայտարարեց թուրքական ռազմաբազայից իր ստորաբաժանումը դուրս բերելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ