News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի Վատիկանում հավատացյալների հետ հանդիպմանը համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիայի եւ Եգիպտոսի ժողովուրդներին:

Մայիսի 26-ին եգիպտական Էլ Մինյա նահանգում ահաբեկիչները գնդակոծել էին վանք ուղեւորվող ղպտի քրիստոնյաների ավտոբուսը: Հարձակման հետեւանքով շուրջ 3 տասնյակ մարդ է զոհվել, ավելի քան 20 վիրավոր կա:

Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Եգիպտոսում իրականացված ահաբեկչության զոհերը, այդ թվում՝ երեխաներ, գնում էին վանք՝ աղոթելու, եւ սպանվել են՝ իրենց հավատքից չհրաժարվելու համար:

Կաթոլիկ Հովվապետը հավատացյալներին նաեւ կոչ է արել աղոթել մայիսի 22-ին Մանչեսթերում համերգից հետո իրականացված ահաբեկչության հետեւանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածում են տեղի բնակիչ, ծնունդով Լիբիայից Սալման Աբեդիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ