News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթանում է «Ավրորա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: 

Մրցանակաբաշխությունը վարում է The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող, գրող հայկական ծագմամբ Դեյվիդ Իգնատիուսը:

Մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել նախորդ տարվա մրցանակակիր Բուրունդիից Մարգարեթ Բարանկիցեն:

Այնուհետեւ ֆիլմ է ցուցադրվել նախորդ տարի «Ավրորա» մրցանակաբաշխության համանախագահ Էլի Վիզելի մասին, ով 2016 հուլիսին մահացել է: Էլի Վիզելն իր ողջ կյանքը նվիրել է հումանիտար խնդիրները վերհանելուն ու լուծելուն: Նա պայքարել է անհանդուրժողականության դեմ ու պաշտպան կանգնել անարդարությանը մատնված ԽՍՀՄ-ում բնակվող հրեաներին, Նիկարագուայի միսկիտո հնդկացիներին, Արգենտինայում «կեղտոտ պատերազմի» ժամանակ անհետացածներին, կամբոջացի փախստականներին, Աֆրիկայում սովի ու ցեղասպանության զոհերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի (ռասայական խտրականություն) ու նախկին Հարավսլավիայում պատերազմի զոհերին. և սա դեռ ամբողջական ցանկը չէ: 

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանում իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Այս տարի մրցանակին հավակնում են Սոմալիում Խաղաղության եւ մարդու իրավունքների Էլման կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Էլվադ Էլմանը, Նուր պոտենցիալի եւ կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահ Ջամիլիա Աֆղանին, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Կատինան, Սիրիայում դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամմադ Դարվիշը, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից վիրաբույժ-գինեկոլոգ, հիվանդանոց հիմնադրած դոկտոր Դենիս Մուկվեգեն:

Նրանցից մեկը «Ավրորա 2017»-ի մրցանակակիր կդառնա եւ 100 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանա՝ սեփական գործունեությունն իրականացնելու համար եւ 1 մլն դոլար մրցանակ՝ իրեն ոգեշնչած կազմակերպությանն աջակցելու համար:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ