News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարի Պաղեստինում մինչեւ սրբազան Ռամադան ամսվա ավարտն արգելված է ամուսնալուծության հայց ներկայացնել: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ինքնավարության Իսլամական դատարանի ղեկավար Մահմուդ ալ-Հաշաբը:

Նա արգելքը պարզաբանել է նախորդ տարիների ամուսնալուծությունների վերլուծությամբ, երբ Ռամադանի ընթացքում «հապճեպ եւ անտեղի» հայցեր են ստացել: Գերագույն դատավորի խոսքով՝ ամուսնալուծությունները պայմանավորված են հավատացյալների ծանր հոգեբանական վիճակով, որոնց մինչեւ մայրամուտ արգելված է ուտել եւ ծխել: «Այստեղից էլ խնդիրներ են առաջանում»,- նշել է նա:

2015 թվականին Պաղեստինում 50 հազար ամուսնություն եւ 8 հազար ամուսնալուծություն է արձանագրվել: Դրանց գրանցումն իսլամական դատարանների իրավասության ներքո է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ