News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Ռուսաստանի ապագան պետք է կապակցված լինի Եվրոպայի հետ։Թե ինչու են նրանք ՆԱՏՕ-ում սպառնալիք տեսնում, ես չեմ կարող հասկանալ։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթթիսը։

«Ռուսաստանը հիմա ընտրել է ռազմավարական մրցակցի դիրքորոշում՝ մի շարք պատճառներով։ Բայց խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ, ու նրանք գիտեն այդ մասին»,- նշել է Մաթթիսը։

Նրա խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Վաշինգտոնը աշխատում է Մոսկվայի հետ դիվանագիտական ուղիներով։ «Միաժամանակ մենք ստիպված ենք առճակատման գնալ Ռուսաստանի հետ բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք գրոհում են մեզ վրա՝ լինի դա կիբեր-տարածքում, կամ երբ նրանք փորձում են փոխել սահմանները՝ ուժ կիրառելով»,- ասել է Մաթթիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ