News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ արվեստագետն այսօրվա  սերնդին տկար սնունդ չպետք է  մատուցի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանահավաք, երգիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի այսօրվա մշակույթային խնդիրներին:

«Շատ բաներ կան, որ լիարժեք եմ գնահատում, շատ բաներ էլ կան, որոնց մասին ցավով եմ խոսում: Արվեստի մարդկանց խնդրում եմ, որ բանիմաց լինեն, ընկալեն, որ արվեստով սերունդ են դաստիարակում եւ սերունդին չի կարելի տկար սնունդ մատուցել»,-ասաց նա:

Անդրանիկ Մանուկյանի խոսքով, այսօր աշխարհը զարգանում է եւ հայ երաժշտությունը, երգն ու պարը եւս պետք է աշխարհին համընթաց քայլի. «Աշխարհը զարգացած դարաշրջանում է  ապրում, ուրեմն ես ուզում եմ, որ հայ բարբառը, մեղեդին, ավելի շատ պրոպագանդվի: Մեզ Աստված հնարավորություն է տվել, որ մենք շատ բաներից կարողանանք օգտվել: Պետք է պայքարենք, եթե այսօր երգ ունենք, պետք է երգով պայքարենք, եթե գիտություն, ապա՝ գիտությամբ»:

Տպել
Ամենաշատ