News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինեն Մադրիդյան սկզբունքները։NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, որն այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Մխիթար Գոշի շքանշանով՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում իր ավանդի համար։

«Իմ կարծիքով բոլորս էլ պետք է հասկանանք, որ հենց Մադրիդյան սկզբունքները պետք է դրվեն այդ բարդ հակամարտության կարգավորման հիմքում։ Գերմանիան չի կարող լուծել այդ հակամարտությունը։ Այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ու միայն բանակցությունների միջոցով»,- նշել է պատգամավորը։

Մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն են, որոնք  ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկել է հակամարտ կողմերին Մադրիդում 2007-ի նոյեմբերին։

Չնայած 2007-ից հետո հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց չի ապահովվել, բայցեւայնպես մշակված առաջարկների արդիականությունը, շատ քաղաքական գործիչների ու քաղաքագետների կարծիքով, չի կորել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ