News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դաշնային դատավորը մերժել է Հիլարի Քլինթոնի դեմ հայցը, որը ներկայացրել էին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ դեսպանատան տարածքում սպանված երկու ամերիկացիների ծնողները։ Դատարանը վճռել է, որ նախկին պետքարտուղարը չի զրպարտել նրանց, փոխանցում է «ԱՄերիկայի ձայնը»։

Հայցվորները նաեւ հավաստիացնում են, որ Հիլարի Քլինթոնի կողմից պաշտոնական նամակագրության համար անձնական փոստի գործածումն է դարձել իրենց որդիների՝ Շոն Սմիթի ու Թայրոն Վուդսի մահվան պատճառը, քանի որ Քլինթոնի այդ պրակտիկայի պատճառով ահաբեկիչները կարող էին գաղտնի տեղեկություններ ձեռք բերել։ Հայցվորները հավաստիացնում էին, որ Քլինթոնը ստում էր, ասելով, որ հյուպատոսարանի վրա հարձակումը սադրել է YouTube–ում տեղակայված տեսագրությունը։

Դատավոր Էմի Բերմանը վճռել է, որ ծնողները չեն ներկայացրել համոզիչ փաստարկներ, որոնք թույլ կտային հավաստիացնել, որ Քլինթոնը իր անձնական փոստն օգտագործելիս որպես պաշտոնյա է գործել։ Նաեւ ծնողները պատշաճ փաստարկներ չեն ներկայացրել այն մասին, որ Քլինթոնը զրպարտել է նրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ