News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին, որոնք զբոսնում էին հետիոտնի համար նախատեսված գոտում։ Դրանից հետո նա բախվել է մի քանի ավտոմեքենաների։ Ընդհանուր առմամբ, 7 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Europa Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մարբելյայում (Մալագա նահանգ)։ Ավտոմեքենան, որում երկու բրիտանացիներ են եղել, կանգնեցրել են քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները, սակայն վարորդը չի ենթարկվել։ Իրավապահները սկսել են ավտոմեքենայով հետապնդել նրանց։ Հարբած վարորդի ավտոմեքենան հայտնվել է Պուերտո Բանուս հետիոտների համար նախատեսված փողոցում եւ վրաերթի ենթարկել երեք հետիոտնի, սակայն կանգ չի առել։ A-7 ավտոմայրուղում նա բախվել է մի քանի մեքենաների, որտեղ գտնվող 5 մարդիկ եւս տուժել են։

Ի վերջո քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան, վարորդն ու ուղեւորը ձերբակալված են։ Ձերբակալվել են նաեւ միջադեպին մասնակցություն ունենալու մեջ կասկածվող եւս 4 անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ