News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մասյա ձյունաճերմակ կատուն թռչնին բռնելու փորձի ժամանակ 15-րդ հարկից ընկել է։ Տիրուհին լսել է նրա մլավոցը դրսից եւ օգնության շտապել, հաղորդում է Inform69-ը։

Կատուն չի կարողացել տեղից շարժվել. նրա հետեւի թաթն անբնական կերպով մի կողմ էր թեքված։ Տերերը կենդանուն անասնաբույժի մոտ են տարել։ Պարզվել է՝ թաթը կոտրվել է։

Կատվին վիրահատել են եւ ոտքի մեջ մետաղական լարեր տեղադրել։ Որոշ ժամանակ անց կատուն եւս մեկ վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում լարերը հեռացրել են։ Այժմ նա իրեն լավ է զգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ