News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն Scud տեսակի հրթիռ է արձակել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հաղորդել է Կորեայի Հանրապետության շտաբի պետերի հանձնաժողովը։ 

«Ենթադրաբար, Scud տեսակի փոքր հեռահարության հրթիռի արձակումը տեղի է  ունեցել այսօր՝ Կանվոնդո գավառի Վոնսան շրջանից, 05։39-ին։ Թռիչքի հեռահարությունը մոտ 450 կմ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հրթիռի արձակման մասին անհապաղ զեկուցել են նախագահ Մուն Չժե Ինին, ով հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։

Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Հարավային Կորեան դատապարտում է ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային արձակումը։ «Այս քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ լուրջ սպառնալիք ոչ միայն Կորեական թերակղզու, այլեւ ամբողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը»,-նշվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ