News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիարժեք վստահում է իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին։ Վերջինին մեղադրում են Ռուսաստանի ներկայացուցիչների հետ կապերի մեջ։ Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է հայտարարությունում, որը կիրակի տարածել է The New York Times պարբերականը։

«Ջարեդը երկրի համար հիանալի աշխատանք է կատարում։ Ես նրան լիովին վստահում եմ։ Նա բոլորի կողմից հարգված է եւ աշխատում է այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք մեր երկրի համար միլիարդավոր դոլարներ կտնտեսեն»,- Թրամփին մեջբերում է պարբերականը։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ Քուշները «հոյակապ մարդ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ