News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի Քորք քաղաքի ուսանողները հանրակացարանում երեկույթ են կազմակերպել։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ այնտեղ նաեւ սատկած դելֆին է «ներկա գտնվել»։

Երեկույթից հետո կաթնասունին նետել են պատուհանից։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ են երիտասարդները գտել սատկած դելֆինին, հաղորդում է Life-ը։  Երեկույթի լուսանկարները երիտասարդները հրապարակել էին Snapchat սոցկայքում, սակայն շուրջ երեք օր անց ջնջել են։

Դեպքը տեղի է ունեցել Քորքի տեխնոլոգիական համալսարանի հանրակացարանում, սակայն դելֆինն այնտեղ է հայտնվել ոչ թե ուսանողների, այլ հյուրերից մեկի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ