News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը դանդաղ, բայց հաստատակամորեն փոխում է դիրքորոշումը։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Մայիսի 16-17-ին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում միջադեպերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) վերջին հայտարարությունում ադրբեջանական կողմն առաջին անգամ նշվեց որպես լարվածության նախաձեռնող։

«Փոփոխությունն այնպիսի ուժերի վարքագծում, ինչպիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 3 անդամներն են, ժամանակ են պահանջում։ Նրանք հապաղում են, բայց դա լուրջ վտանգ է ներկայացնում խաղի կանոններին դեմ գնացող երկրի համար»,- նշեց Քոչարյանը։

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ Կազմակերպության դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը, Քոչարյանը հիշեցրեց, որ հենց այդ մասին են պայմանավորվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում։ «Իհարկե, դժվար է պնդել, որ դիտորդները լիովին կբացառեն միջադեպերը, բայց որքան նրանց թիվը շատ լինի, այնքան զսպող գործոնը, թեկուզ մի փոքր, ավելի բարձր կլինի»,- հավելեց Շավարշ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ