News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Շարմազանովը կարեւորել է միջազգային հարթակներում համախմբված աշխատելը եւ միմյանց աջակցելը, այդ թվում ՀԱՊԿ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

«Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է պարոն Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս հարցում լայն հնարավորություններ է ընձեռում:

Դեսպանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ եւ վստահեցրել, որ երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունն այսուհետ եւս շարունակելու է զարգանալ վերընթաց հունով: Պարոն Նազարուկը եւս կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացնել ամռանը՝ Մինսկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ