Երեք մետրանոց սպիտակ շնաձուկը ցատկել է ավստրալացի ձկնորսի նավակ։ Վերջինն անկոչ «ուղեւորից» ազատվելու համար ստիպված է եղել փրկարարների կանչել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է АВС հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ Ավստրալիայի հյուսիս-արեւելքում գտնվող Էվանս Հեդ քաղաքի ափին։ 73-ամյա ձկնորս Թերրի Սելվուդն ասել է, որ շնաձուկը լողակով վիրավորել է իրեն։
Շնաձկան հարվածներից մի կերպ պատսպարվելով՝ նա սպասել է փրկարարներին, որոնց կանչել էր ռադիոկապով։ Փրկարարները նախ ափ են հասցրել ձկնորսին, իսկ հետո՝ նավակը։