News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանացի դիվանագետներին թուլատրել են հանդիպել մեկ ամիս առաջ Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի թարգմանչուհի Մեշալե Տոլուի հետ, հայտնում է DW-ն։

33-ամյա Մեշալե Տոլուն, որը աշխատում էր քրդամետ Etha լրատվական գործակալությունում, կալանավորվել էր ապրիլի 30-ին։ Մայիսի 6-ից նա գտնվում է Ստամբուլի կանանց գաղութում։ Լրագրողին մեղադրում են ահաբեկչություն քարոզելու ու ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեւ ;

Թուրքական բանտերում բազմաթիվ լրագրողներ կան, այդ թվում Die Welt գերմանական պարբերականի թուրքական ծագումով գերմանացի աշխատակից Դենիզ Յուջելը, որին մեղադրել են ահաբեկչական քարոզչություն տարածելու մեջ։

Ի տարբերություն Յուջելի, որը երկքաղաքացիություն ունի, Տոլուն 2007-ին Գերմանիայի քաղաքացիություն է ստացել՝ հրաժարվելով թուրքականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ