Գերմանիան շարունակում է մնալ «Իսլամական պետություն» խմբավորման նշանակետերից մեկը, համարում է Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը, հայտնում է DW-ը։
«Մեր գնահատականներով Գերմանիան մտնում է ԻՊ ահաբեկիչների առաջնային նշանակետերի ցանկում Եվրոպայում»,- ասել է նա, շեշտելով ,որ ահաբեկչության սպառնալիք է բխում նաեւ «Ալ Կաիդա» խմբավորումից։
Գերմանիայում աճում է սալաֆիտների թիվը՝ մեկ տարում 8650-ից դառնալով 10 հազար։ Քրեական գործերով դաշնային գերատեսչության տվյալներով երկրում բնակվում է 670 իսլամական, որոնք սպառնում են հասարակական անվտանգությանն ու ունակ են ահաբեկչություն կազմակերպել։
2016-ի իսլամականները Գերմանիայում 5 ահաբեկչություն են իրականացրել, եւս 7-ը կանխվել է, կամ ձախողվել։