News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե ԱԺ  նոր աշխատասենյակը հիմնովին վերանորոգում է իր անձնական միջոցների հաշվին։ Նշենք, որ այս աշխատասենյակը նախկինում զբաղեցնում էր Արփինե Հովհաննիսյանի կուսակից ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որտեղ տիկին Հովհաննիսյանը ցանկացել է տեղափոխվել միայն հիմնովին վերանորոգումից հետո։ 

NEWS.am–ն ավելի վաղ  անդրադարձել էր այս աշխատասենյակի «կապիտալ» վերանորոգմանը։ Գրել էինք, որ անգամ տեղահան է արել աշխատասենյակի դռներն ու պատուհանները, ինչն արձանագրել էր մեր տեսախցիկը: Այսօր Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե դա ընդամենը կոսմետիկ վերանորոգում է, որն իր միջոցներով է իրականացնում:

«Կապիտալ վերանորոգում չի կատարվում,  իրականացվում է ընդամենը ընթացիկ վերանորոգում, կոսմետիկ վերանորոգում է, քանի որ չեք պատկերացնում, ես լուսավորեցի Ձեզ։ Ընթացիկ վերանորոգումը  կատարվում է իմ հաշվին»,–ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Հարցին՝  ի՞նչն է ստիպել հիմնովին փոխել  այն, Հերմինե Նաղդալյանի ճաշակը չի հավանե՞լ, պատասխանեց. «Էնտեղ որեւէ ճաշակի հարցի քննարկման  ենթատեքստ չի եղել, էդպիսին է եղել իմ ցանկությունը»։

ՀՀԿ փոխխոսնակը վրդովվեց վերանորոգման ծախսերի վերաբերյալ մեր հարցից՝ պնդելով, թե դա լրագրողի գործը չէ:

Ինչ  վերաբերում է աշխատասենյակի նախկին «տիրուհի» Հերմինե Նաղդալյանի արձագանքին, ապա  մեզ հետ զրույցում վստահեցրել էր, թե իրեն բոլորովին չի վիրավորում երիտասարդ թիմակցի վերանորոգման աշխատանքները։

Տպել
Ամենաշատ