News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիական բիզնեսն արդեն վաղուց համարվում է տնտեսության ամենահեռանկարային ուղղությունն ու ներդրումային գումարները գնում են հենց այդ ուղղությամբ: ՏՏ-ն նույնիսկ ստեղծում է բացարձակապես նոր բիզնես ուղղություններ, որոնցից մեկը վերջին տարիներին թռիչքային զարգացող տվյալների բազան է կամ big data-ն: Big data-ն ոչ այլ ինչ է, քան օգտատերերի բոլոր գործողությունների գրանցումը, որի կիրառումը, թույլատրելիի սահմանաչափը դեռևս հստակեցված էլ չէ: Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են ընթանում, քանի որ այն վերաբերում է մարդկանց անձնական կյանքի ինֆորմացիային նաև: Big data-ի հարցով սկանդալների մեջ է հայտնվել Facebook-ը, որին մեղադրում էին օգտատերերի տվյալների վաճառքի մեջ, կամ Apple-ը, որից պահանջում էին գաղտնազերծել iPhone-ից օգտվող ահաբեկչի գաղտնաբառը, որպեսզի ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելի լիներ մոբայլում առկա տեղեկատվությունը:

Ստեղծված իրադրությունում ընկերությունները մանևրելու շատ մեծ հնարավորություններ չունեն, կամ պետք է տեղի տան կառավարության ճնշումներին ու տրամադրեն հույժ գաղտնի համարվող տեղեկությունը, կամ դառնան կառավարության «թշնամին»: Երկու դեպքում էլ տուժում է ընկերության հեղինակությունը, և որպես հետևանք կապիտալիզացիան:

Սակայն ընկերությունների համար կա նաև երրորդ տարբերակ: Ընդհանրապես հրաժարվել տվյալների բազա հավաքագրելուց, ինչը ներդրումների գրավման համար բացասական ազդեցություն է ունենում, սակայն օգտատերերի մոտ ծառայությունը բացարձակ վստահություն է ձեռք բերում: Այս ուղին ընտրել է հայկական Zangi մեսինջերը, որին Բարսելոնի մոբայլ սամիթում կոչում էին WhatsApp killer: Zangi-ի առանձնահատկությունն այն է, որ մեսինջեր միջոցով կատարված բոլոր գործողությունները չեն արձանագրվում սերվերներում, այսինքն՝ ուղարկված հաղորդագրությունը, հեռախոսազանգը, լուսանկարը, վիդեոն պահպանվում է ուղարկողի և ստացողի սարքում, օրինակ՝ մոբայլում: Երրորդ կողմը, այս դեպքում Zangi-ն, պարզապես միջորդ է, «խողովակ է», որը փոխանցում է ձեր հաղորդագրությունը մյուս կողմին: Zangi-ի գլխավոր տնօրենը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գործունեության ծավալման, զարգացման տեսանկյունից որդեգրած քաղաքականությունը ընկերությանը շատ ավելի ճկուն է դարձրել: «Նախևառաջ մենք մեզ շատ ավելի հանգիստ ենք զգում, քանի որ ոչ մի կառավարություն առիթ չունի մեզ ճնշելու, տվյալներ պահանջելու: Մենք այդ տվյալները պարզապես չունենք: Երկրորդը, այս քաղաքականության շնորհիվ հաջողվում է խուսափել հսկայական ծախսերից, որը պետք կգար big data հավաքագրելու դեպքում: Այդ ամենը պահելու համար անհրաժեշտ է հսկայական քանակությամբ սերվերներ ունենալ, դրանք սպասարկել: Իսկ այդ ամենը շարունակական է, քանի որ տվյալներն անընդմեջ գեներացվում են ու շատանում: Երրորդ դրական կողմը, դա այն է, որ մենք ցանցահենների համար անհետաքրքիր ենք, քանի որ օգտատերերի  տեղեկությունները չենք հավաքագրում: Բնականաբար կարող են հարձակման արդյունքում մեր պաշտպանությունն էլ կոտրել, ոչ ոք 100 տոկոսով ապահովագրված չէ, բայց եթե նույնիսկ կոտրեն, տանելու բան չկա: Այսինքն մեր համակարգը տվյալների կատարյալ անձեռնխելիություն է երաշխավորում»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ Zangi-ում big data-ի բացակայությունը մեսինջերը անհետաքրքիր է դարձնում, հենց big data-ում ներդրումներ կատարող կազմակերպությունների մոտ, բայց ընկերությունը մոնետիզացիայի համար այլ առաջարկներ էլ ունի: «Հնարավոր է մոնետիզացիայի հարցում մենք ավելի թույլ դիրքեր ունենք, քան Viber-ը, WhatsApp-ը, Facebook Messenger-ը: Մենք, օրինակ, երբեք մեր օգտատերերին կոմերցիոն հայտարարություններ չենք ուղարկել: Zangi-ի թիմի համար ավելի կարևոր է, որ օգտատերը 100 տոկոսով մեզ վստահի: Կարծում եմ դա ֆինանսական հոսքից ավելի կարևոր հանգամանք է»-նշեց Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Windows 10-ը հարմարեցվում է ծալվող սարքերին
Նրա առանցքային առանձնահատկությունը կլինեն կորացած եւ կորպուսի հակառակ կողմ անցնող ծայրերով երկու էկրանները, որոնք այնպես են կառուցված, որ բացված վիճակում միասնական, գրեթե անկար դիսփլեյ ձեւավորեն...
Reuters. Facebook-ը խստացնում է 2019թ․ երկրների համար քաղաքական գովազդի կանոնները
Facebook-ն իր հարթակում խստացնում է քաղաքական գովազդի կանոնները այն երկրներում․․․
Հայկական Renderforest-ը դասվել է 100 լավագույն ընկերությունների ցանկում` գերազանցելով ամերիկյան Facebook-ը (ֆոտո)
Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով նույնիսկ գերազանցել է համաշխարհային սոցիալական ցանց Facebook-ին, որը համարվում է Սիլիկոնյան Հովիտի գիգանտներից մեկը...
Facebook-ը որոշել է օգնել լրատվական ինդուստրիային
Քեմփբել Բրաունը՝ Facebook-ի գլոբալ լրատվական գործընկերության ղեկավարը, հայտարարում է, որ ցանկանում է աշխատել հրատարակիչների հետ՝ սոցցանցում եւ նրա սահմաններից դուրս հաջողության հասնելու համար...
Nokia-ն նորից հարյուրավոր աշխատատեղեր է կրճատում
Կրճատումներ են նախատեսված նաեւ արտասահմանյան գրասենյակներում, որտեղ մոտ 100 հազար մարդ է աշխատում, սակայն ընկերությունը չի նշում, թե քանի աշխատատեղ եւ որ երկրներում կկրճատվեն...
Apple-ը կվերակենդանացնի iPod touch-ը
iPod touch-ի վեցերորդ սերունդը թողարկվել է 2015թ․․․
Ամենաշատ