News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաղաղյան հակամարտության գոտում սպառազինությունների հավասարակշռությունը անխախտ է։ Այս մասին հայտնել է ստատս- քարտուղար, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը haqqin.az-ին։

«Ղարաբաղյան խնդիրն իրոք միջազգային ասպարեզում դիմակայության բավականին կոշտ բանավեճերի լրջագույն հանգույց է, բայց մենք շահագրգռված ենք տեղից շարժել այդ գործընթացը ու առավելագույնս նպաստել, որ հակամարտությունը կարգավորվի։ Այո, Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է ու ակտիվ աշխատում է այդ եռյակում։ Եվ այսպես, եթե չեմ սխալվում, 2013-ին, ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների նախագահները հայտնել են, որ պատրաստ են աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց կարգավորման հասնելու հիմնական խնդիրը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ուսերին է։ Մենք, մեր կողմից, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հայտնել է Գրիգորի Կարասինը։

Մեկնաբանելով Հայաստանի «Իսկանդերներ» մատակարարելու միջոցով Ռոււսաստանի կողմից տարածաշրջանում հավասարակշռության խախտման մեղադրանքները, Գրիգորի Կարասինը նկատեց․ «Մենք զենք ենա մատակարարում Հայաստանի, բայց մատակարարում ենք նաեւ Ադրբեջանին։ Հաշվի է առնվում, որ չնայած Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, կա նաեւ այնպիսի հասկացություն, ինչպիսին է պատասխանատու վերաբերմունք մատակարարումներին ու կարծում եմ, որ դա միանգամայն բնորոշ է Ռուսաստանի վարքագծին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ