News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Աշխարհում ոչ մի կարեւոր խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության»։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։

Նա նաեւ ցանկություն է հայտնել ամրապնդել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը Սիրիայի հարցով։ Նրա խոսքով, Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար «անհրաժեշտ է փնտրել ներառական քաղաքական լուծում»։ Մակրոնը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիա այցելելու համար։

Փարիզը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությունն աշխուժացնելու հարցում, նշել է Մակրոնը։

Նախագահների բանակցությունները տեւել են 2 ժամ 45 րոպե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ