News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայում բանակցությունների ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամն ու Սիրիայում կարգավորման հնարավորությունը, հայտնում է RNS-ն։

«Անդրադարձել ենք նաեւ Հյուսիսային Կորեայում միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասել է Պուտինը ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պուտինի խոսքով կողմերը «լի են վճռականությամբ համատեղ որոնել այդ խնդիրների լուծումները»։ Բացի դրանից Մակրոնը առաջարկել է ստեղծել աշխատախումբ ու փոխգործակցություն հարթել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում։

Պուտինը Մակրոնին հրավիրել է Ռուսաստան այցելել։ «Ցար Պետրոսը Ֆրանսիայում է հյուրընկալել մի քանի շաբաթ։ Ես էլ պարոն նախագահին եմ Ռուսաստան հրավիրում ու հուսով եմ՝ նա կկարողանա մի քանի շաբաթ Մոսկվայում անցկացնել»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ