News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի համար անընդունելի են այն մեկնաբանությունները, որ «Ծառուկյան» դաշինքը գաղափարական ուժ չէ։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը  հիմնավորել է, թե գաղարաը այն նախընտրական ծրագիրն է, որի շուրջ համախմբվել են անհատներ ու ուժեր։ 

«Իսկ ով է ասում, որ «Ծառուկյան» դաշինքը գաղափարական ուժ  չէ, եթե  ծրագրի հիմքում կան մանր ու միջին բիզնեսի  զարգացում։ Դա նաեւ ինչ–որ տեղ գաղափարական հիմք է պահանջում իրենից, որ դու կարողանաս նման ծրագիր գրել»,–մեկնաբանել է պատգամավորը։ 

Նա նաեւ պնդել է, թե խմբակցությունը իշխանության համար անվերահսկելի ընդդիմություն է եւ քվեարկելու է՝ ելնելով ժողովրդի շահերից։ «Ինչ է նշանակում վերահսկելի, մեր սկզբունքը մեկն է. այն օրենքի նախագծերը, որոնք կպաշտպանեն մեր ազգաբնակչության շահերը, կողմ կլինենք, այն նախագծերը, որ չեն շոշափի իմ ասածը, դեմ կլինենք»։ Օրինակ, «Ելքը» բարձրացրեց հանձնաժողովների քանակի եւ կառուցվածքի խնդիրը, Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում պարզ ասաց, որ մենք  կողմ ենք  դրան։ Մեր ամեն մի բարձրացրած հարցում կարող է «Ելքը» մեզ միանալ կամ չմիանալ,  եթե համարեն, որ հիմնավոր չէ, ոչ էլ մենք իրենց կմիանանք, եթե համարենք հիմնավոր չեն»,–ասել է Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ