News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը , որը բազմիցս դեմ է արտահայտվել նույնասեռականների միություններին, նույնասեռականների ամուսնությունների մասին օրենքները համեմատել է ֆաշիստական օրենքների հետ։ Թե առաջինը, թե երկրորդը, պատրիարքի կարծիքով, խզում են բարոյականության հետ կապն ու արդյունքում հասարակության մեջ զանգվածային ընդվզում առաջացնում, գրում է Newsru-ն։

«Ինչու են մարդիկ այդպես ըմբոստանում։ Այն նույն պատճառով, որով ըմբոստանում էին ֆաշիստական օրենքների ու ապարտեիդի օրենքների դեմ»,- ասել է նա։

Պատրիարքի կարծիքով «երբ օրենդրությունը խզում է կապը բարոյականության հետ, այն այլեւս մարդկանց համար ընդւոնելի օրենսդրություն չէ ու ընդվզում է առաջացնում» ։ Որպես օրինակ նա ներկայացրել է «Ֆրանսիայում միլիոնավոր հավատացյալների հանրահավաքները», որոնք ցրվել են ոստիկանության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ