News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ այն մեկնաբանությունների հետ, որ Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի Ազգային ժողովը ստանձնի ԼՂՀ խնդրի կարգավորման պատասխանատվությունը,  մասնավորապես ազատագրված տարածքները հանձնելու պատասխանատվությունը։

«Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ որեւէ մեկի մտքով չի անցնելու այդպիսի զիջման գնալ։ Կազանյան փաստաթղթղի մասին նախագահը խոսեց, որից շեղվել է Ադրբեջանը եւ որի սխալ մեկնաբանություններն է կատարել մինչեւ հիմա, բացահայտվեց որոշակի մանրամասներ, որը շատ օգտակար էր, հիմա ակնհայտ է, որ հայկական կողմերը շատ հստակ  մի  թեզի վրա են կանգնած, որ չի կարող ընդհանրապես որեւէ զիջման մասին խոսք գնալ, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ինքնորոշման իրավունքի իրացումը»,–ասել է Արմեն Ռուստամյանը։

 Դաշնակցական պատգամավորի խոսքով որոշումներ ընդունելու, այսպես ասած,  ծանրության կենտրոնը ամբողջությամբ տեղափոխվում է Ազգային ժողով։

«Ազգային ժողովն այլեւս  պետության մեջ միակ առաջնային մանդատ ունեցող մարմինն է լինելու եւ դրան էր ուղղված նախագահի խոսքը, որ այլես չպիտի սպասեն, որ նախագահականից  ինչ–որ ցուցումներ ու ուղղորդումներ լինեն եւ եթե ինչ–որ հարցեր առաջանան Ազգային ժողով–կառավարություն, ամեն ինչ պետք է որոշվի Ազգային ժողովում, եւ այդ առումով խորհրդարանի դերը աննախադեպ է, դրա համար նաեւ մենք համարում ենք, որ սա հիմնադիր խորհրդարան է, որովհետեւ նոր համակարգի առաջին քայլերը կատարողն է եւ այս կազմով պետք է իրականացնի մեծ խնդիրների լուծումները»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ