News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանը մերժել է Տիգրան Աթանեսյանի նկատմամբ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հաղորդման հիման վրա քրգործ հարուցելը։

Նշենք, որ Սիմոն Բաբայանի եւ նրա գործընկերների կողմից հարձակման ենթարկված Տիգրան Աթանեսյանը դեպքից հաջորդ օրը Facebook սոցցանցում գրառում էր կատարել «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք»:

Սիմոն Բաբայանն էլ հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով քրգործ հարուցել Տիգրան Աթանեսյանի նկատմամբ, իբր վերջինս այդ գրառմամբ սուտ մատնություն է կատարել եւ իրենցից շորթում է փորձում անել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Տիգրան Աթանեսյանը քննիչին հայտնել է, թե Սիմոն Բաբայանի հաղորդումը որեւէ աղերս չունի իրականության եւ քրեական իրավունքի գիտության հետ, ամբողջությամբ սուտ է եւ մտացածին։ Աթանեսյանը նշել է, թե իր գործընկեր Արմեն Սողոմոնյանին է հանդիպել ոմն ծանոթ Արամ եւ խոսքի մեջ անուղակիորեն ակնարկել, որ միգուցե նշված «պատմությունը» հարթվի 50 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, ինչն Արմենը մերժել է։ Որից հետո, ինչպես քննիչին հայտնել է Աթանեսյանը, ինքը ֆեյսբուքում նման գրառում է արել, որպեսզի հետագայում բացառի նման հնարավոր առաջարկները կամ անգամ միտքը՝ նման առաջարկ անելու։

Քննիչ Ա.Գեղամյանը իր հինգ էջանոց որոշման մեջ ուղիղ երեք էջը նվիրել է պարզաբանումներին, թե ինչ են սուտ մատնության եւ շորթման հանցակազմները, ինչպես են դրանք դրսևորվում։ Որոշումից տպավորություն է ստեղծվում, որ  հեղինակը հատուկ Փաստաբանական դպրոցի տնօրենի համար հարկ է համարել քրեական իրավունք առարկայից պարզաբանումներ ներկայացնել։ Քննիչն արձանագրել է, որ Տ.Աթանեսյանի գործողություններում իսպառ բացահայում է հանցակազմը։ Արդյունքում, քննիչը մերժել է Տիգրան Աթանեսյանի նկատմամբ ՀՀ Քր,օր.-ի 333-րդ եւ 182-րդ հոդվածներով քրգործ հարուցելու դիմումը՝ հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ