News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով կալանավորված Արման Հակոբյանը երկու շաբաթ անց դեռ պաշտպան չունի, իսկ հարազատները չեն կարողացել տեսակցել նրան:  NEWS.am-ի հետ զրույցում Արմանի եղբայրը՝ Ալիկը, նշեց, որ մինչեւ հիմա տեղեկություններ չունեն եղբորից, չեն տեսակցել նրան եւ անգամ չգիտեն՝ արդյոք նա ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Ըստ քննչական կոմիտեի՝ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գագիկ Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր  հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետեւանքով, բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված զինծառայողը Տավուշի մարզի Տեղ գյուղի բնակիչ է, նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

Տպել
Ամենաշատ