News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Եվրոպայի համար «առաջնային նշանակություն» ունեն ու հիմնվում են համատեղ արժեքների ու շահերի վրա։ Բեռնինն ո ւ Վաշինգտոնը ապագայում «անկասկած» կմնան սերտ գործընկերներ։ Այդուհանդերձ, ԵՄ-ն չպետք է վախենա պատասխանատվություն ստանձնել իր որոշումների համար, այս մասին մայիսի 29-ին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում կայուն զարգացման հարցերով խորհուրդ կատարած այցելության ժամանակ։

Այսպիսով Մերկելը հաստատել է Մյունխենում մայիսի 28-ին իր արտահայտության ձայներանգը։ «Մենք նաեւ գիտակցում ենք, որ մենք ՝ եվրոպացիներս, իրոք պետք է մեր ճակատագրի տերը դառնանք»։ Եթե ԵՄ երկրները միասնական լինեն ու չհրաժարվեն պատասխանատվությունից, ապա նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած խնդիր, շեշտել է նա։

Մերկելը իր խոսքում չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ասել է, որ առանձին երկրներ կարող են մեկուսացման մեջ հայտնվել, եթե չմիանան փոփոխություններին եւ փոխարենը ապավինեն միայն ստատուս քվոյին։ «Նրանք ովքեր այսօր հագնում են ազգային աչքակալներ ու անտեսում իրենց շուրջը գտնվող աշխարհը, վերջին հաշվով դուրս կմնան խաղից, ես դրանում վստահ եմ»,- շեշտել է կանցլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ