News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայից ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված իրավիճակը պարադոքսալ է ու ցույց է տալիս այդ երկրում տիրող մթնոլորտը ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նկատել է, որ մայիսի 29-ին Քիշնեւում Ռուսաստանի դեսպանատունը ստացել է Մոլդովայի ԱԳՆ-ի նոտան՝ մի քանի ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին ու «այսօր արդեն հաջորդել են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հայտարարությունները, որոնք դատապարտում են այդ, նրա խոսքով, վրդովեցուցիչ գործողությունները»։

«Իրավիճակը պարադոքսալ է, բայց հատկանշական՝ ակնհայտ է, որ այն ոչ մի կերպ չի վերաբեում ռուս դիվանագետների աշխատանքին, այլ ցույց է տալիս Մոլդովայում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ