News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին ԱՄՆ-ում նշում են ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի ծննդյան 100-րդ տարելիցը, որի սպանությունը 1963-ին ցնցեց ամբողջ աշխարհը։ ԱՄՆ 35-րդ նախագահի պաշտոնում ընդամենը երեք տարի կառավարելուց հետո Քենեդին խորը հետք է թողել երկրի պատմության ու մշակույթի մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Առլինգթոնի ազգային գերեզմանոցում Ջոն Քենեդիի գերեզմանը զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։

«Ես քոլեջում էի սովորում, երբ դա տեղի ունեցավ,- պատմում է ԱՄերիկյան համալսարանի Կոնգրեսի ու նախագահական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ջեյմս Թերբերը,- Իմ սերունդը հոյակապ հիշում է, թե որտեղ էր գտնվում յուրաքանչյուրս, երբ լսեցինք տեղի ունեցածի մասին ու հետեւում էր իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում Քենեդիի հուղարկավորությանը։ Ամբողջ երկիրն էր կանգ առել ու հետեւում այդ իրադարձությանը»։

Քենեդիի նախագահության տարիների մասին նրա մահից հետո սկսեցին խոսել ինչպես «Քամելոթի ժամանակների» մասին։ Այս կերպարը առաջացել է նրա կնոջ ջանքերի շնորհիվ։

«Նրա մասին ստեղծվեց միֆ։ Ավելին, նա մահացել էր երիտասարդ, թողնելով կնոջն ու փոքր երեխաներին,- հիշում է Թերբերը,- Նրա մահից հետո այդ առասպելն ավելի տարածվեց»։

Քենեդին նախագահ էր դարձել 43 տարեկանում։ Իր երդմնակալության խոսքում նա ամերիկացիներին կոչ էր արել «չհարցնել, թե ինչ կարող է երկիրն անել իրենց համար, այլ հարցնել, թե իրենք ինչ կարող են անել երկրի համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ