News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ազգային պաշպանության նախարար Անտոնի Մացերեւիչը կարգադրել է տեղեկություններ հավաքել օտարերկրյա ծագումով բնակիչների մասին։ Տեղական իշխանություններին հասցեագրված նամակը մեջբերել է TVN24 հեռուստաալիքը։

Նամակում տեղական իշխանություններին խնդրում են տրամադրել տեղեկություններ այլ ազգությունների այն բնակիչների մասին, որոնք ունեն լեհական կամ այլ քաղաքացիություն, նաեւ ովքեր ունեն Լեհաստանի տարածքում բնակության իրավունք։

«Եթե հաշվի առնենք ԵՄ-ում ընթացիկ իրավիճակը, ապա բնական է, որ պետությունը տեղեկություններ պետք է ունենա Լեհաստանի տարածքում բնակվող օտարերկրացիների մասին»,- հայտնել է պաշտպանության փոխնախարար Միխալ Դվորչիկը։

«Չմոռանանք, որ վերջին տարիներին ահաբեկչությունների կազմակերպիչները եղել են այն մարդիկ, որոնք Եվրոպա էին եկել որպես անլեգալ միգրանտներ, կամ էլ նրանք, ովքեր արդեն երկրորդ կամ երրորդ սերնդով Եվրոպայում են ապրում»,- հավելել է նա։

Այս նախաձեռնությունն առաջացրել է ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության քննադատությունը, քանի որ նման գործողությունները, ըստ կուսակցության,մարդկանց գիտակցության մեջ կշաղկապեն «սպառնալիք» ու «օտարերկրացի» հասկացությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ