News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բժիշկ Մուկվեգեն աշխարհում հայտնի է որպես տղամարդ, որը բուժում է կանանց։ Այս մասին NEWS.am– ի թղթակցին հայտնել է Տոնի Գամբինոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Panzi կլինիկայի օգնության ամերիկյան հիմնադրամի տնօրենը։ Գամբինոն Երեւան է ժամանել «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու։

Հիվանդանոցի տնօրենը Դենի Մուկվեգեն է, Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու ու Պատվավոր լեգիոնի միաբանության ասպետ։

Բժիշկ Մուկվեգեն աշխարհում հայտնի է որպես «տղամարդ, որ բուժում է կանանց»։ ԼԻնելով աշխարհի ամենահայտնի gինեկոլոգներից մեկը՝ նա օգնել է հազարավոր կանանց, որոնք տուժել են Կոնգոյի ներքին հակամարտության ընթացքում՝ 2000-ականներին։

Փենզի հիվանդանոցում, որը Կոնգոյի հարավային Բուկավու քաղաքում է, Մուկվեգեն աշխատել է օրական 18 ժամ, վիրահատելով տուժածներին։ Նրանց օգնում էին ոչ միայն բուժումով, այլ հոգեբանական աջակցությամբ։

Ցավոք, նշում է Գամբինոն, իրավիճակը չի լավանում։ 2016-ին Կոնգոն դարձել է ամենամեծ քանակությամբ ներքին տեղահանվածներ ունեցող պետությունը։ Հումանիտար կազմակերպությունները գիտեն այդ մարդկանց որոշ խմբերի մասին, սակայն չեն կարողանում նրանց օգնության հասնել։ Կոնգոն Աֆրիկայի ամենախոշոր երկրներից է ու երկրի հեռավոր շրջանները դժվար հասանելի են։

Անհանգստացնում է նաեւ այն, որ կառավարությունը չափից թույլ է արձագանքում այդ իրավիճակին, հավելում է Գամբինոն։

Մենք ԱՄՆ-ում անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հիվանդանոցը աշխատի։ Այն բավականին խոշոր է, ու նրան մշտական աջակցություն է պետք։ Մեր նվիրատուներից են եւ խոշոր ընկերություններ, եւ հասարակ մարդիկ։ Մենք շնորհակալ ենք ցանկացած, թեկուզ փոքր ավանդի համար։ Ամեն ինչ արժեքավոր է մարդկանց փրկության համար»,- նկատեց բարերարը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ