News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է սատարել էներգակիրների տարանցման անվտանգության ապահովման վերաբերյալ նախագծերը։ Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ Աշխաբադի միջազգային էներգետիկ խարտիայում ելույթի ժամանակ, Թուրքմենստանի մայրաքաղաքից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Նա կոչ է արել կենտրոնանալ գաղափարի վրա, որ էներգետիկային հասանելիություն ունենալն արտոնություն չէ, այլ մարդու հիմնարար իրավունք։ «Էներգետիկայի հասանելիությունը դեռ խնդիր է աշխարհի շատ երկրներում։ Պետք է ավելի բազմակողմանի դարձնել էներգետիկ ռեսուրսների տարանցումը։ Եւ էնեգետիկ ռեսուրսների հետ կապված բոլոր նախագծերը պետք է ներառեն նաեւ էներգակիրների տարանցիկ մատակարարման անվտանգությունը»,-նշել է Հարությունյանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել աշխարհի բոլոր երկրների հետ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի տարանցումն ապահովվելու համար։

«Այժմ մենք աշխատում ենք Իրանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջանցք ստեղծելու ուղղությամբ։ Ներկայում Հայաստանում նաեւ էլեկտրաէներգիայի հոսքն ապահովելու համար ենթակառույցներ ստեղծելու տենդեր է հայտարարվել»,- հավելեց Հայկ Հարությունյանը՝ ֆորումի մասնակիցներին հրավիրելով մասնակցել մրցույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Ամենաշատ