News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է պատրաստվել ԱԱ 2018 ընտրական փուլի Մոնտենեգրո –Հայաստան խաղին: Ռուսական «Անժի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հրավեր է ստացել՝ մասնակցելու այս հավաքին: NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե ինչու չի միանա հավաքականին եւ հնարավո՞ր է արդյոք հետագայում կարողանա միանալ:

Դավիթ, հաշված օրեր են մնացել մինչ հավաքականի հաջորդ խաղը: Դուք փաստորեն չե՞ք լինելու հավաքականի կազմում:

Իրավիճակն այսպիսին է: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ հավաքականում խաղալու իմ մեծ ցանկության մասին: Ես գիտակցում եմ, թե ինչ մեծ պատիվ է ֆուտբոլիստի համար ներկայացնել երկիրը: Շատ ուրախացա, երբ կարդացի, որ ինձ ցանկանում են հրավիրել: Հետո եղավ հրավերը: Բայց ինձ անձամբ չեն զանգահարել եւ չեն խոսել: Ռուսաստանում մենք սպասում էինք լեգեոներների քանակի մասին օրենքի փոփոխմանը: Ասում էին՝ երբ այն փոխվի, հայկական անձնագրով ֆուտբոլիստները այլեւս լեգեոներ չեն համարվի: Բայց օրենքը չփոխեցին: Ասում են՝ չեն էլ փոխի:

Ստացվում է՝ որ ես այստեղ կդառնամ լեգեոներ: Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում լինել լեգեոներ-դարպասապահ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Փորձը ցույց է տալիս, որ լեգեոներ են լինում մյուս խաղացողները, բայց դարպասապահներին ընտրում են տեղացիներից: Այդ դեպքում ես կկորցնեմ թիմս կամ չեմ ստանա խաղաժամանակ: Իսկ ո՞ւմ եմ ես պետք գալու Հայաստանի հավաքականում առանց պրակտիկայի:

Ստացվում է, որ եթե օրենքը չփոխեն, Դուք ոչ մի դեպքում չե՞ք կարողանա գալ հավաքական:

Ամեն իրավիճակում լուծում կա, պարզապես պետք է նստել ու քննարկել: Ինձ հետ դեռ կապ չեն հաստատել: Ես ինքս այստեղ փորձում եմ ամեն բան իմանալ այդ օրենքի մասին: Չգիտեմ՝ ինչպես կարելի է լուծել խնդիրը, բայց ցանկության դեպքում մի լուծում կարելի է գտնել: Ինձ ճիշտ հասկացեք: Ի՞նչ կպատահի, եթե ես գամ Հայաստան եւ այստեղ ինձ նստեցնեն պահեստայինների նստարանին, կամ թիմս կորցնեմ: Ինչպե՞ս պետք է հետո ապրեմ: Կարծում եմ՝ այս կասկածները ունեն բոլոր այն ֆուտբոլիստները, ում համար այդ օրենքը դարձել է խոչընդոտ: Բացի այդ, ես կարդացի գխավոր մարզչի խոսքը, որտեղ  նա ասաց, թե հավաքականն ունի մշտական դարպասապահ, իսկ ես դիտարկվելու եմ որպես փոխարինող: Նախապես ասեմ, որ հաշվի առնելով իմ կարիերայում բոլոր ռիսկերը, իմ տարբերակն այսպիսին է՝ հարգելով մյուս բոլոր դարպասապահներին՝ հավաքականում լինել հիմնական դարպասապահը:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին խոսվում էր դեռեւս երկու տարի առաջ, բայց դա տեղի չունեցավ: Վերջերս ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ գրկաբաց կընդունեն Յուրչենկոյին: Իր հերթին ֆուտբոլիստն ասաց, որ ուրախությամբ կիմանա հավաքականին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Նիկիտա Սիմոնյանը Մարադոնայի մեծահոգության, Ռուսաստանի հավաքականի «սխրանքի» եւ չեմպիոնի կոչման նոր հավակնորդների մասին
Չեմ ուզում անհամեստ լինել, բայց ինձ համար «ամենա»-ն այն առաջնությունն էր, որտեղ ես էի խաղում...
Երեւան կժամանի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների Երեւանում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են...
Բացառիկ հնարավորություն լեգենդի հետ լուսանկարվելու համար, ինչպես նաեւ շահելու Լեգենդների խաղի տոմս
Խաղարկությունը կացկացվի ամեն օր fcyerevan.com կայքում...
Լեգենդար Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին (ֆոտո)
Մեկ խաղացողի անուն տալը բարդ է, քանի որ «Բարսելոնան» ավելի ուժեղ դարձնելու համար պետք է ֆենոմենալ հատկանիշներ ունենալ․․․
Նունու Գոմեշն իր կարիերայի լավագույն եւ վատագույն հանդիպումների եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին (ֆոտո)
Հայտնի պորտուգալացին բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին....
Ամենաշատ
Partner news